Մասկատ-Երևան չվերթի ուղևորների համար անվճար տեղափոխում կկազմակերպվի ԱՄԷ-ից![]() 6 մարտի 2026 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Մարտի 6-ին, ժամը 21։30-ին նախատեսված Մասկատ-Երևան չվերթի տոմս ունեցող քաղաքացիների համար կազմակերպվել է անվճար տեղափոխություն Աբու Դաբիից և Դուբայից, հայտնում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունը։ «Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը կարելի է ձեռք բերել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին՝ +37433309013 կամ +37494366540։ Տեղափոխման ցանկացություն ունեցող քաղաքացիներին խնդրում ենք անհատապես գրանցվել հետևյալ հղումով՝ մինչև կեսգիշեր (00:10)։ Ավտոբուսների շարժման վայրի տվյալները՝ Աբու Դաբի- ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63)՝ մարտի 6-ին ժամը 06:00-ին՝ ուղևորների հավաքի ժամը 05:30-ին։ Դուբայ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C) մարտի 6-ին ժամը 06:00-ին՝ ուղևորների հավաքը ժամը 05:30-ին։ Խնդրում ենք բացառապես գրանցվել այն քաղաքացիներին, ովքեր արդեն ունեն մարտի 6-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի հաստատված տոմս»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ պետք է հաշվի առնել, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմում է մոտավորապես 10-12 ժամ: Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |