Ադրբեջանը դադարեցրել է բեռնատարների երթևեկությունը Իրանի հետ սահմանին![]() 6 մարտի 2026 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը դադարեցրել է բեռնատարների երթևեկությունը Իրանի հետ սահմանին: Այդ մասին ասվում է այդ երկրի նախարարների կաբինետի հայտարարության մեջ, հայտնում է APA-ն: Որպես պատճառ նշվել է մարտի 5-ին Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերով հարվածները Նախիջևանին: «Հարվածների տակ են հայտնվել Նախիջևանի միջազգային օդանավակայանը, դպրոց և այլ օբյեկտներ։ Արդյունքում մի քանի խաղաղ բնակիչներ վիրավորվել են, իսկ օդանավակայանի տերմինալի շենքը վնասվել է։ Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ նախարարների կաբինետը որոշում է ընդունել ամբողջությամբ դադարեցնել բեռնատարների (այդ թվում՝ տարանցիկ) շարժը Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանի բոլոր անցակետերով», ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանն ԱԹՍ-ներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին: Եվս մի քանի անօդաչու թռչող սարքեր ընկել են այլ տարածքներում։ Ավելի ուշ հաղորդվել է, որ ԱԹՍ-ներից մեկն ընկել է դպրոցի հարևանությամբ: Բաքվում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, հանձնվել է բողոքի նոտա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |