Աջափնյակում կրակոցների գործով 17 անձի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել․ 1 անձ հետախուզման մեջ է![]() 6 մարտի 2026 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 17 անձի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, գրում է Factor.am-ը: Տեղեկության համաձայն՝ երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, որոնցից մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Յոթ անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ համակցված այլ խափանման միջոցներով, հինգ անձի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, իսկ երեք անձի վերաբերյալ դեռ քննարկվում է խափանման միջոց ընտրելու հարցը։ Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում։ Միջադեպի հետևանքով յոթ վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի, սպանության, խուլիգանության, ինչպես նաև հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի ու առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |