Ձերբակալվել է փաստաբան Հակոբյանը․ Փաստաբանների պալատն արձագանքել է![]() 6 մարտի 2026 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբան Ռուբեն Հակոբյանին։ Դեռ հաստատված չէ, թե ինչ գործի շրջանակում է նա ձերբակալվել, հայտնում է Sputnik Արմենիան: ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ պալատի խորհրդի անդամ, փաստաբան Ռուբեն Հակոբյանի ձերբակալությունը գտնվում է կառույցի ուշադրության կենտրոնում։ Պալատը մշտական կապի մեջ է Հակոբյանի պաշտպանական խմբի հետ։ «Պալատն անմիջական կապի մեջ է Ռուբեն Հակոբյանի պաշտպանական խմբի հետ: Քննարկվում են փաստաբանի պաշտպանությանն ուղղված գործողությունների շրջանակը և հետագա քայլերը: Հ.Գ. Փաստաբանության մասին օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Փաստաբանների պալատի խնդիրներն են`պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում»,- ասված է հայտարարությունում։ Հակոբյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանն է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |