Միրզոյանն ու Ֆիդանը մտահոգություն են հայտնել տարածաշրջանում իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ![]() 6 մարտի 2026 - 17:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները: Նրանք մտահոգություն են հայտնել իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: «Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը»,- ասված է հաղորդագրությունում։ Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |