Քննարկվել է դպրոցների ենթակայության փոփոխության հարցը![]() 6 մարտի 2026 - 18:15 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ անդրադարձել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության հետ կապված ընթացակարգային հարցերին։ Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախատեսվող փոփոխությունները, ինչպես նաև առաջիկա աշխատանքների կազմակերպման և իրականացման մանրամասները։ Խորհրդակցության ընթացքում մարզպետների հետ տեղի է ունեցել հարցուպատասխան։ Նշվում է, որ նախատեսվում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցների բովանդակային կառավարումը վերապահել ԿԳՄՍ նախարարությանը, իսկ վարչատնտեսական մասը՝ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին։ Մարզպետարանների ենթակայությամբ գործող դպրոցները 2026 թվականի սեպտեմբերից գործելու են ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների փոխանցումը նախատեսվում է իրականացնել 2027 թվականից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |