Բաքուն շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ աջակցության համար

Բաքուն շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ աջակցության համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երախտագիտություն է հայտնել միջազգային գործընկերներիn ստացված աջակցության հայտարարությունների, նամակների և հեռախոսազանգերի համար՝ Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո։ Գրառմանը կից նկարում պատկերված է նաև Հայաստանի դրոշը, հայտնում է 1lurer.am-ը:

«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանին ցուցաբերած համերաշխությունը և մեր երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության աջակցության հստակ վերահաստատումը»,- ասված է հայտարարությունում։

Բաքուն շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք, ինչպես նշվում է հաղորդագրությունում, «այս ընթացքում կանգնած էին Ադրբեջանի կողքին»։

Հաղորդագրությանը կից հրապարակված պատկերում ներկայացված է նաև Հայաստանի պետական դրոշը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանն ԱԹՍ-ներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին: Եվս մի քանի անօդաչու թռչող սարքեր ընկել են այլ տարածքներում։ Ավելի ուշ հաղորդվել է, որ ԱԹՍ-ներից մեկն ընկել է դպրոցի հարևանությամբ: Բաքվում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, հանձնվել է բողոքի նոտա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---