Փեզեշքիան․ Իրանը չի հարվածի հարևաններին, եթե նրանց տարածքից հարձակում չլինի![]() 7 մարտի 2026 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Իրանը չի իրականացնի հրթիռային կամ ԱԹՍ հարվածներ հարևան երկրների ուղղությամբ, եթե այդ երկրների տարածքից հարձակումներ չլինեն Իրանի դեմ։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում՝ ներկայացնելով երկրի Ժամանակավոր ղեկավար խորհրդի որոշումը։ Նա նաև ներողություն է հայտնել այն հարևան պետություններից, որոնք ենթարկվել են հարվածների, և վստահեցրել է, որ Թեհրանը նպատակ չունի հարձակվելու հարևան երկրների վրա, հայտնում է Sputnik Արմենիան: «Ոմանք կարծում են, թե կարող են օգտվել իրավիճակից և հարձակվել մեր հողի վրա։ Մի դարձեք իմպերիալիզմի ձեռքի խաղալիք։ Հնարավոր է՝ մենք տարաձայնություններ ունենք, սակայն Իսրայելին և ագրեսոր ԱՄՆ-ին աջակցելը շատ վատ երևույթ է», - ասել է նա։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանում։ Հաղորդվել է ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Մարտի 5-ին հայտնի դարձավ, որ Իրանն ԱԹՍ-ներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին: Եվս մի քանի անօդաչու թռչող սարքեր ընկել են այլ տարածքներում։ Ավելի ուշ հաղորդվել է, որ ԱԹՍ-ներից մեկն ընկել է դպրոցի հարևանությամբ: Բաքվում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, հանձնվել է բողոքի նոտա: Photo. AFP Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |