Երևան-Դվին ավտոբուսը վթարի հետևանքով հայտվել է ջրատարում․ Վիրավորները տեղափոխվել են ԲԿ

Երևան-Դվին ավտոբուսը վթարի հետևանքով հայտվել է ջրատարում․ Վիրավորները տեղափոխվել են ԲԿ

PanARMENIAN.Net - Մարտի 6-ի երեկոյան երթուղային ավտոբուսի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, որի հետևանքով կա 4 վիրավոր, հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 21։30-ի սահմաններում Մխչյան գյուղի վարչական տարածքում Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող FAW մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված հայտնվել ջրատարում։

Վթարի հետևանքով 4 վիրավորներից 3–ը տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, 1–ը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---