Մակրոնն աջակցություն է հայտնել Բաքվին և ՀՀ հետ խաղաղության գործընթացին

Մակրոնն աջակցություն է հայտնել Բաքվին և ՀՀ հետ խաղաղության գործընթացին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերահաստատել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Այդ մասին նա գրել է գրել X-ում իր միկրոբլոգում՝ ներկայացնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի մանրամասները, հայտնում է Արմենպրեսը:

Մակրոնն աջակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Նախիջևանին Իրանի կողմից հարվածի կապակցությամբ և շնորհակալություն Ֆրանսիայի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար:

«Տարածաշրջանի ղեկավարների հետ իմ խորհրդակցությունների շրջանակներում զրույց ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին հայտնեցի մեր աջակցությունն ու համերաշխությունը իր երկրին Իրանի հարվածներից հետո։

Ես նաև շնորհակալ եմ Ադրբեջանին՝ մեր քաղաքացիների տարհանման հարցում ցուցաբերած օգնության համար։Ես օգտվեցի այս հնարավորությունից՝ վերահաստատելու մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և մեր ցանկությունը՝ շարունակել երկկողմ երկխոսությունը Բաքվի հետ ավելի ամուր հիմքերի վրա»,- գրել է Մակրոնը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Իրանն ԱԹՍ-ներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին: Եվս մի քանի անօդաչու թռչող սարքեր ընկել են այլ տարածքներում։ Ավելի ուշ հաղորդվել է, որ ԱԹՍ-ներից մեկն ընկել է դպրոցի հարևանությամբ: Բաքվում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, հանձնվել է բողոքի նոտա:

Photo. AP
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---