Բալասանյան․ Փաշինյանը պետք է եկեղեցու բակում մեղա գա, ներողություն խնդրի![]() 9 մարտի 2026 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Որևէ մեկն իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին հարցերին, հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: «Վտանգավոր է այն, ինչ երկրի իշխանությունները սկսել են։ Վստահ եմ, շատ շուտ ձեռնպահ կմնան և նույն Նիկոլ Փաշինյանը պետք է գա եկեղեցու բակում մեղա գա, Աստծուց ու հոգևորականներից ներողություն խնդրի»,-ասել է նա Մայր Աթոռի բակում, հայտնում է Aysor.am-ը: Բալասանյանը հավելել է, որ տեղի ունեցող զարգացումները ոչ թե Վեհափառի, այլ եկեղեցու դեմ են։ Նա համոզված է, որ այն բարձրաստիճան հոգևորականները, որոնք շեղվել են իրենց ճանապարհից, շուտով կհայտնվեն Մայր Աթոռում և մեղա կգան։ «Համոզված եմ, որ կաթողիկոսն էլ կների»,- ասել է Բալասանյանը։ Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական ակտը չկատարելու մեղադրանքով, և արգելել է նրա ելքը Հայաստանից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |