Գիշերը եղանակը 2-4 աստիճանով կցրտի, տեղումները կդադարեն![]() 9 մարտի 2026 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում մարտի 9-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 9-ին Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 9-10-ին գիշերային ժամերին կնվազի 2-4 աստիճանով։ Երևանում մարտի 9-12-ին, ինչպես նաև մարտի 13-ի գիշերը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-ի կեսօրից հետո սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, իսկ ցածրադիր վայրերում՝ անձրևի տեսքով։ Մայրաքաղաքում մարտի 9-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 6-8 աստիճանի, իսկ երեկոյան՝ +1...+3 աստիճան։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |