Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը

Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը

PanARMENIAN.Net - Ucom-ի աջակցությամբ կրկին կկայանա «ԴեմԱռԴեմ. Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումը, որը կազմակերպվում է «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) ՀԿ-ի կողմից։

Սերունդների երկխոսությունն ապահովելու համար մեկ վայրում բոլոր մարզերից հավաքվելու է մոտ 400 պատանի և երիտասարդ, ինչպես նաև մոտ 200 փորձառու մասնագետ և հաջողակ գործարար։ Ֆորումի առանցքում 8 պատանի խոսնակ է, որոնք բեմից կիսվելու են իրենց յուրահատուկ փորձառություններով և ոգեշնչող պատմություններով։ Յուրաքանչյուր պատանի խոսնակի հետ աշխատելու է պրոֆեսիոնալ մենթոր՝ օգնելով պատրաստել գրագետ և ազդեցիկ ելույթ։

Մարտի 28-ին՝ ՎաղարշապատիԿոմիտասի անվանմշակույթի պալատում սպասվող «ԴեմԱռԴեմ 2026» ֆորումի ընթացքում գործելու է պատանիների կողմից ստեղծված և կառավարվող նախագծերի ցուցադրություն, անցկացվելու է թեմատիկ պանելային քննարկում, կազմակերպվելու են մրցույթներ ու անակնկալներ։ Սերունդների երկխոսության ֆորումը կամփոփվի տոնական համերգով։

«Ucom-ը, որպես Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր, կարևորում է մարզերում երիտասարդների ներուժի բացահայտումը և կրթական ու տեխնոլոգիական հնարավորությունների հասանելիության ընդլայնումը։ Ընկերությունը հետևողականորեն աջակցում է նախաձեռնություններին, որոնք նպաստում են երիտասարդների զարգացմանը և սերունդների միջև կառուցողական երկխոսությանը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Միջոցառումն արդեն դարձել է տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը՝ մարզերում բնակվող հարյուրավոր պատանիների և տարբեր ոլորտների առաջատար մասնագետների համար։ Այս տարի ֆորումի նկատմամբ հետաքրքրությունն աննախադեպ է՝ գրանցման մեկնարկից ընդամենը 48 ժամ անց ստացվել է ավելի քան 600 հայտ՝ Հայաստանի բոլոր մարզերից և Ջավախքից։

«Արդեն երրորդ տարին կազմակերպելով մարզային ֆորումը՝ ապացուցում ենք, որ իմաստությունը տարիքային սահմաններ չի ճանաչում, և պատանիները ևս կարող են իրենց փորձով ու ուղերձներով մոտիվացնել և օգտակար լինել ավագ սերնդին։ Այս ամենամյա հարթակը ոչ միայն ոգեշնչման աղբյուր է, այլև երկու սերունդների արդյունավետ երկխոսության իրական միջավայր», - ասել է «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ինախագահ Արամայիս Մարգարյանը։

Ֆորումին կարելի է մասնակցել` գրանցվելով հետևյալ հղումով:

«Միացե՜ք՝ տոնելու երիտասարդության զարգացումն ու մտքի ուժը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ucom-ը N1 օպերատորն է Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով (Ookla® Speedtest Intelligence® - ի 2025 թվականի 2-րդ կիսամյակի տվյալների հիման վրա), որն առաջարկում է ինտերնետ, IPTV և OTT հեռուստատեսություն, ֆիքսված և շարժական կապի ծառայություններ, ինչպես նաև կոնվերգենտ փաթեթներ։

«Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ է, որի նպատակն է ստեղծել կիրթ, հայրենատեր, ամուր արժեհամակարգով առանջնորդների ապակենտրոն համայնք՝ հանուն Հայաստանի համաչափ զարգացման։

Այս պահին համայնքում ներգրավված է ավելի քան 400 ակտիվ կամավոր Հայաստանի բոլոր մարզերից և Ջավախքից, ինչպես նաև ավելի քան 120 փորձառու մենթորներ՝ Հայաստանից և Սփյուռքից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---