Ադրբեջան–Իրան սահմանին բեռնափոխադրումների մուտքն ու ելքը վերականգնվել է![]() 9 մարտի 2026 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Մարտի 9-ի առավոտյան վերականգնվել է Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանով մուտքն ու ելքը՝ բեռների տեղափոխման համար բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով, այդ թվում՝ տարանցիկ փոխադրումների համար։ Այդ մասին հայտնել է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը, գրում է APA-ն: Ադրբեջանի ախարարների կաբինետի 2026 թվականի մարտի 5-ի թիվ 66 որոշմամբ Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանով բեռների փոխադրման նպատակով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը, այդ թվում՝ տարանցիկ փոխադրումների համար, դադարեցվել էին իրանական կողմից Նախիջևանի օդանավակայանին ԱԹՍ-ով հարվածներից հետո։ «Ադրբեջանական ավիաուղիները» (AZAL) մարտի 9-ից վերսկսել են Բաքու և Նախիջևան քաղաքների միջև իրականացվող ուղիղ ավիաչվերթները։Այդ մասին հայտնել են AZAL-ի մամուլի ծառայությունից։ 2026 թվականի մարտի 10-ից Նախիջևանի ուղղությամբ թռիչքները կկատարվեն կանոնավոր ռեժիմով։ «AZAL-ը շարունակում է ուշադիր հետևել ընթացիկ իրավիճակին և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։ Ուղևորները արագորեն կտեղեկացվեն ժամանակացույցում ցանկացած փոփոխության մասին»,-նշվել է AZAL-ի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանն ԱԹՍ-ներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին: Եվս մի քանի անօդաչու թռչող սարքեր ընկել են այլ տարածքներում։ Ավելի ուշ հաղորդվել է, որ ԱԹՍ-ներից մեկն ընկել է դպրոցի հարևանությամբ: Բաքվում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, հանձնվել է բողոքի նոտա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |