ԱԱԾ շենքը հրկիզողելու փորձ կատարողին կալանավորելու միջնորդություն կա![]() 9 մարտի 2026 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ ահաբեկչության հոդվածով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, տեղեկացնում է Factor.am-ը: Լրատվամիջոցի տեղեկություններով, դատարան է ներկայացվել տվյալ անձին կալանավորելու միջնորդություն։ Քննչական կոմիտեից, սակայն, չեն հայտնում, թե ով է մեղադրյալը և ինչ պատճառներով է նա դիմել նման քայլի։ Մարտի 6-ին համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մի քաղաքացի այրվող առարկա նետում ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ, ինչից հետո դարպասի մոտ կրակ է բռնկվում։ ՆԳՆ-ից նույն օրը հայտնել են, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է և ներկայացվել նախաքննական մարմին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |