Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում![]() 9 մարտի 2026 - 14:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ին ելույթ կունենա Եվրախորհրդարանում: Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում։ Նշվում է, որ Ստրասբուրգում Փաշինյանի ելույթը տեղի է ունենում հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք, ինչպես սպասվում է, կորոշեն «երկրի արագ զարգացող հարաբերությունների ապագա ընթացքը և հարևան Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը»։ ՀՀ կառավարությունը հանձնառություն է ստանձնել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ինչպես նաև, Արևմուտքի հետ մերձեցման և ապագայում ԵՄ-ին հնարավոր անդամակցության հարցերում», - ասվում է հրապարակման մեջ: Նշվում է նաև, որ Եվրամիությունն այժմ ՀՀ հետ վիզաների ազատականացման երկխոսության մեջ է, իսկ մայիսի 5-ին Երևանում կայանալու է ԵՄ-ՀՀ գագաթնաժողովը: Սա կլինի Եվրախորհրդարանում Փաշինյանի երկրորդ ելույթը՝ 2023 թվականին տեղի ունեցած նախորդ այցից հետո։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |