Դրոգբայի որդին պայմանագիր է կնքել հայկական ակումբի հետ![]() 9 մարտի 2026 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Չելսիի» և Կոտ դ՛Իվուարի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դիդիե Դրոգբայի որդին՝ Իզակ Դրոգբան, կարիերան շարունակել է Հայաստանում։ Կոտդիվուարցի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Հայաստանի առաջին լիգայում խաղացող «Հայք» ակումբի, հայտնում է Factor.am-ը: Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող 25-ամյա ֆուտբոլիստը «Չելսիի» սան է։ Կարիերայի ընթացքում Իզակ Դրոգբան խաղացել է ֆրանսիական «Գենգամի» երիտասարդական թիմում, իտալական «Կարատեզեում», պորտուգալական «Ակադեմիակ Բ»-ում ու բելգիական «Լա Լուվիերում»։ Հայաստան տեղափոխվելուց առաջ հարձակվողը մոտ 1․5 տարի եղել է առանց ակումբի։ «Հայքում» Իզակ Դրոգբան հանդես կգա 22 համարի մարզաշապիկով։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |