Ապրիլի 1-ից ԱՊՊԱ-ի ապահովագրական գումարները կավելանան![]() 9 մարտի 2026 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում ուժի մեջ են մտնում նոր փոփոխությունները: Կատարված փոփոխություններով բարձրացվել են ապահովագրական գումարները՝ հատուցման առավելագույն սահմանաչափերը, հայտնում է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն: Գույքին պատճառված վնասների համար գործող 1,800,000 դրամի փոխարեն սահմանվել է 2,500,000 դրամ, իսկ անձնական վնասների համար գործող 3,300,000 դրամի փոխարեն սահմանվել է 3,500,000 դրամ։ Միաժամանակ, գործող կարգավորումների տրամաբանությունը պահպանելու նպատակով մեկ ապահովագրական պատահարի հետևանքով բոլոր տուժողներին պատճառված վնասների հանրագումարի համար նախատեսված ապահովագրական գումարները նույնպես բարձրացվել են համամասնորեն՝ համապատասխանաբար սահմանվելով 25,000,000 և 35,000,000 դրամ։ «Կատարված փոփոխությունները պայմանավորված էին այն հանգամանքով, որ գործող ապահովագրական գումարները համահունչ չեն առկա իրողություններին և չեն ծածկում ԱՊՊԱ ոլորտում առաջացող վնասների զգալի մասը, մինչդեռ փոփոխությունները հնարավորություն կընձեռեն առավել ամբողջական պաշտպանել տուժողների շահերը»,- ասվում է բյուրոյի հաղորդագրության մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |