Մարտի 8-ին Մասկատից Երևան ՀՀ 63 քաղաքացի է վերադարձել![]() 9 մարտի 2026 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Մարտի 8-ին Մասկատ-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Օմանում ՀՀ դեսպանության հյուպատոսը ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված տեղափոխման հնարավորությունից օգտված քաղաքացիներին դիմավորել է ԱՄԷ-Օման սահմանակետում և ապահովել նրանց ուղեկցությունը դեպի Մասկատի օդանավակայան, որտեղ ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն։ Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |