Միքայել սրբազանը դատի է տվել Ստեփան Ասատրյանին![]() 9 մարտի 2026 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատական հայց է ներկայացրել նախկին քահանա Ստեփան Ասատրյանի (նախկինում` տեր Արամ) դեմ։ Այդ մասին տեղեկություն է հրապարակվել «Դատալեքս» տեղեկատվական համակարգում։ Հայցադիմումի համաձայն՝ Միքայել Սրբազանը պահանջել է հերքել իր վերաբերյալ տարածված արատավորող տեղեկությունները, ինչպես նաև ներկայացրել է գումարի բռնագանձման պահանջ, հայտնում է Aysor.am-ը: Գործը մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի քաղաքացիական դատարանի դատավոր Էմին Աբգարյանին։ Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ դատարանը հայցադիմումը կից փաստաթղթերով վերադարձրել է՝ նշելով, որ հայցադիմումում առկա խախտումները պետք է վերացվեն երեքօրյա ժամկետում։ Ավելի վաղ Ստեփան Ասատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից կայացված կարգալույծի որոշումը և վերականգնել իրենց հովվական պաշտոններում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |