Անդրեյ Մակարեւիչը կոչ է արել համատեղ ջանքերով փրկել «Կիլիկիան»22 հունիսի 2009 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Երեւանում, Մատենադարանի առջեւ տեղակայված «Կիլիկիա» առագաստանավի առջեւ հունիսի 20-ին տեղի է ունեցել ռուսական ռոքի լեգենդ, «Մաշինա վրեմենի» խմբի մենակատար Անդրեյ Մակարեւիչի ստեղծագործական երեկոն: Նա Հայաստան է ժամանել մի ակցիայի շրջանակներում, որի նպատակն է հանրության եւ ՀՀ կառավարության ուշադրությունը սեւեռել նավը կորցնելու վտանգի վրա: «Նավը կարող է նավարկել օվկիանոսում կամ կանգնած լինել թանգարանում, սակայն այն չի կարող կանգնել կիզիչ արեւի կամ հորդառատ անձրեւի տակ, ինչից նա կարող է փշրվել եւ դա անդառնալի կորուստ կլինի»,-ասել է Մակարեւիչը: «Նավը փրկելու երկու միջոց կա` պետական ֆինանսավորումը, իսկ եթե իշխանությունները ականջալուր չլինեն, ստիպված կլինենք կիրառել երկրորդ միջոցը` հավաքել կոպեկ առ կոպեկ եւ այդ գումարով թանգարան կառուցել, թեեւ բավականին նվաստացուցիչ է գնալ եւ խնդրել»,-ասել է երաժիշտը: Արդեն երրորդ տարին է Կիլիկիա» առագաստանավը կանգնած է բաց երկնքի տակ` սպասելով ծովի թանգարանի կազմակերպման հարցի լուծմանը: Միջնադարյան տեխնոլոգիաներով կառուցված նավը մշտական խնամքի եւ համապատասխան պայմանների կարիք ունի: «Ես ծանոթացել եմ «Կիլիկիայի» գաղափարին դեռ այն ժամանակ, երբ նա կառուցման ընթացքում էր: Նույնիսկ ցանկանում է «Այասի» տղաների հետ մեկնել ճամփորդության, սակայն խիտ գրաֆիկը թույլ չտվեց, որի մասին ես շատ եմ ափսոսում: Հնարավոր է, Երեւան իմ այցով ես մասնակիորեն փորձում եմ քավել իմ մեղքը»,-ասել է Մակարեւիչը: Ըստ Ա.Մակարեւիչի, Ռուսաստանում հաճախ է խոսք գնում ազգային գաղափարի մասին: Ըստ նրա հայկական ազգային գաղափարը հենց «Կիլիկիան» է: Նա նաեւ հավելել է, որ այն ժողովուրդը, որը չի պահպանում իր անցյալը, ապագա չի կարող ունենալ: Երաժիշտը հույս է հայտնել, որ մինչ իր հաջորդ այցելությունը «Մաշինա վրեմենի» խմբի հետ, որը տեղի կունենա սեպտեմբերին, առագաստանավի հետ կապված բոլոր խնդիրները կլուծվեն: Ստեղծագործական երեկոյի ժամանակ տեղի ունեցավ Մակարեւիչի մակագրությամբ «Կիլիկիայի» ուղեւորության մասին պատմող ֆիլմի սկավառակների բարեգործական վաճառք: Մինչ երեկոյի ավարտը բոլոր սկավառակները վաճառվել էին: «Կիլիկիա» միջնադարյա հայկական առագաստանավը կառուցվել է հինավուրց գծագրերով Ծովային հետազոտությունների «Այաս« ակումբի անդամների կողմից, անցել է Եվրոպայի շուրջ` այցելելով 52 երկրների 62 նավահանգիստ: 11 տարի, չնայած բազում դժվարությունների, մենք կառուցում էինք այս առագաստանավը, որը դարձավ մեր ժողովրդի ոգու ու միասնության խորհրդանիշը: Երկու տարի տեւած ուղեւորության ժամանակ բազում մարդիկ տարբեր երկրներում ծանոթացան հայ ծովագնացության վառ պատմության հետ` արժանին մատուցելով «հայ նավաստիների ժամանակակից սխրանքին»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |