Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի հարցը![]() 11 մարտի 2026 - 10:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր, անդրադարձել տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հարցեր Զրուցակիցները անդրադարձել են քաղաքական երկխոսության խորացմանը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ՝ երկուստեք կարևորելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը միտված հետևողական ջանքերի շարունակականությունը։ Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են նաև Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է տարբեր ուղղություններով գործընկերության խորացման և համատեղ նախաձեռնությունների արդյունավետ առաջմղման կարևորությունը։ Փաշինյանն աշխատանքային այցով է Ֆրանսիայի Հանրապետություն։ Մարտի 10-ին Փարիզում նա մասնակցել է Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։ Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |