ՔԿ․ Գումարով մարդկանց են ներգրավել Կարապետյանի հանրահավաքին՝ 1 անձի գործն ուղարկվել է դատարան![]() 11 մարտի 2026 - 11:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվում է ի պաշտպանություն Ս.Կ.-ի (գործարար Սամվել Կարապետյանի՝ խմբ․) 2025 թվականի հոկտեմբերի 18-ին կայանալիք հանրահավաքին մեծաքանակ անձանց մասնակցությունն ապահովելու նպատակով մի շարք անձանց նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթը: Մեկ անձի վերաբերյալ քրեական վարույթն արդեն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ փոխանցվել հսկող դատախազին, իսկ գործով անցնող մեկ այլ անձ գտնվում է հետախուզման մեջ, հայտնում է Քննչական կոմիտեն: «Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Կ.-ի մտերիմ Ն.Թ.-ի կազմակերպմամբ՝ Երևան քաղաքի բնակիչ Բ.Ս.-ն յուրաքանչյուր անձի 10, 000 ՀՀ դրամ վճարելու խոստումով կազմակերպել է 9 անձի մասնակցությունը նշված հանրահավաքին: Այնուհետև, Բ.Ս.-ն իր կողմից հանրահավաքին ուղարկված անձանցից յուրաքանչյուրին վճարել է 10,000 ՀՀ դրամ: Բ.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Հետախուզվող Ն.Թ.-ի մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։ Հայտնի գործարար, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի կողմնակիցները կուսակցություն են գրանցել, որը կոչվում է «Ուժեղ Հայաստան»։ Քաղաքական նոր ուժը հիմնադրվել է «Մեր ձևով» շարժման հիման վրա: ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |