Ռուսական ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի ՀՀ Ադրբեջանի տարածքով

Ռուսական ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի ՀՀ  Ադրբեջանի տարածքով

PanARMENIAN.Net - Ռուսական ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի ՀՀ Ադրբեջանի տարածքով։ Մարտի 11-ին Հայաստան կուղարկվի 1023 տոննա հացահատիկ, հայտնում է Haqqin.az-ը:

Շարժակազմը բաղկացած է 11 վագոնից։

Մարտի 8-ին ռուսական ցորենով 7 վագոն էր ուղարկվել Հայաստան:

2025-ի նոյեմբերին 35 տարվա դադարից հետո առաջին անգամ ռուսական ցորեն տեղափոխվեց ՀՀ Ադրբեջանի տարածքով: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը խորհրդանշական էր համարել, որ առաջին բեռը, որն անցել է այդ ճանապարհով, ռուսական ցորենն է՝ կյանքի ու արարման գլխավոր խորհրդանիշը։ Այդ երթուղով նաև ղազախական ցորենի խմբաքանակ է ՀՀ հասել:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---