Հրթիռային հարվածի տակ է հայտնվել Թեհրանի հայկական Մաջիդիե թաղամասը![]() 11 մարտի 2026 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայելի ռամական գործողությունների արդյունքում հրթիռային հարվածի թիրախ է դարձել Թեհրանի հին հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքը, հայտնում է ՀՀ-ում Իրանի դեսպանատունը: Բարեբախտաբար բնակչության շրջանում զոհեր չեն գրանցվել, սակայն որոշ բնակիչներ հայտնվել են փլատակների տակ։ Մաջիդիեն համարվում է Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկը։ Այն հայտնի է եղել իր աշխույժ կյանքով և զարգացած ենթակառուցվածքներով, որոնց ձևավորման և զարգացման գործում նշանակալի դեր են ունեցել իրանահայերը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |