Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար![]() 11 մարտի 2026 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկը Հրանտ Մաթևոսյանի 90-ամյա հոբելյանի առթիվ աջակցություն է տրամադրել նույնանուն մշակութային կենտրոն-թանգարանի վերանորոգման համար։ Մեծանուն գրողի անունը կրող կենտրոնում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամն օրերս ամփոփել է հոբելյանական տարին։ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանն ընդգծել է, որ նմանօրինակ գործակցությունները Մաթևոսյանի պես մեծության ներկայությունն իրականության մեջ դարձնում են առավել կենդանի և զգալի: «Մաթևոսյանի հոբելյանը պիտի նշեինք և այդ առիթով դիմեցինք բազումներին, և բազումներից քչերն արձագանքեցին, և այդ սակավների մեջ, այդ քչերի մեջ իր առանձնահատուկ տեղը և էական ներդրումն ունեցավ Ֆասթ Բանկը», - ասել է նա: Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել է Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի դահլիճը՝ դարձնելով այն առավել հարմար փոքր ներկայացումների և մշակութային միջոցառումների անցկացման համար։ Նորացված դահլիճում արդեն անցկացվում են գրողին նվիրված շնորհանդեսներ ու մշակութային հանդիպումներ։ «Արվեստն ավելի ստույգ է, քան միջուկային ֆիզիկան», - ասել է Հրանտ Մաթևոսյանը․ արվեստի այս գաղափարի շուրջ են միավորվում մշակութային նախաձեռնություններն ու սոցիալական պատասխանատվություն կրող կառույցները: Ֆասթ Բանկը շարունակում է իր հետևողական աջակցությունը՝ նպաստելով արժեքների պահպանմանն ու ապագա սերունդների կրթությանը։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |