Խուդաթյանը Բայրաքթարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները![]() 11 մարտի 2026 - 12:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ Փարիզում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել է երկու երկրների միջև էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Խուդաթյանը: «Ի շարունակություն անցած տարի հունիսին Ստամբուլում կայացած հանդիպման՝ քննարկել ենք Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Ընդգծելով երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում ուղիղ փոխգործակցության զարգացման պատրաստակամությունը՝ քննարկել ենք հետագա քայլերն ու տեխնիկական մանրամասները»,–գրել է Խուդաթյանը։ Ավելի վաղ Խուդաթյանը հայտարարել էր, որ տեխնիկական առումով հնարավոր է Հայաստանի էներգետիկ համակարգի միացումը չորս հարևան երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Վրաստանի էներգետիկ համակարգերին։ Հունվարի 29-ի ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նպատակահարմար կլինի, եթե Հայաստանի էներգետիկ համակարգը միանա նաև Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերին։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |