Տիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական![]() 11 մարտի 2026 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Օրենբուրգի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ առաջիկա ընկերական հանդիպումներին մասնակցելու համար, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: 23-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2024 թվականին և մինչ այժմ մասնակցել է երեք հանդիպման։ Հայաստանի հավաքականը մարտի 26-ին ընկերական հանդիպում է անցկացնելու ԱՄԷ հավաքականի հետ, իսկ երեք օր անց Երևանում մրցելու է Բելառուսի թիմի դեմ։ Ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել էր արտերկրում հանդես եկող հրավիրված խաղացողների ցանկը, որտեղ ընդգրկվել է 10 ֆուտբոլիստ։ Առաջին անգամ ազգային թիմի հրավեր է ստացել անգլիական «Սանդերլենդի» երիտասարդական թիմի հարձակվող Ֆինն Գերագուսյանը։ 18-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում «Սանդերլենդի» տարբեր տարիքային թիմերում արդեն 12 գոլ է խփել։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |