Բեգոյան․ Երևանի թեղիները երկաթյա սյունից էլ վատ են![]() 11 մարտի 2026 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Երևանի հին թեղիները սպառել են իրենց կենսունակությունը և պետք է փոխարինվեն, ասել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը: «Այս երկաթյա սյունը և այս թեղիները նույն բանն են, ավելին՝ այս թեղիներն ավելի վատ են: Եթե երկաթյա սյունը որևէ հիվանդություն չի տարածում, ապա այս չեղած ծառերը հանդիսանում են վնասատուների, որդուբլոճների բարգավաճման տեղեր, որոնք տեղափոխվում են քաղաքի ամբողջ կանաչ զանգվածի վրա»,- ասել է նա՝ պնդելով, որ թեղիները բավական ծեր են, հայտնում է Aysor.am-ը: Նրա խոսքով՝ թեղի տեսակի ծառերը Երևանում տնկվել են դեռևս 1940-ական թվականներին։ «Քաղաքային պայմաններում թեղիների կենսունակության տարիքը 40-50 տարի է, իսկ Երևանում թեղիները 70-80 տարեկան են։ Մարդը, եթե 100 տարեկան է, ապրել է իր տարիքը․ մենք որքան ուզում ենք դեղ տալ, չենք կարող երիտասարդացնել կամ անմահացնել։ Բնության մեջ էլ ամեն ինչ ունի կյանքի տևողություն։ Թեղիների կյանքի տևողությունը Երևանում վաղուց ավարտված է»,- ասել է նա։ Ըստ Բեգոյանի՝ հիվանդ ծառերը սաղարթ չունեն: «Սաղարթը չկա, այս որդուբլոճը, այս պոզերը, որ կանգնած են ծառերի վրա, ինչու պետք է սրանք զբաղեցնենք ոչինչ չանող այս ծառով»,-ասել է նա: Պատասխանելով այն հարցին, թե ինչու են նաև առողջ ծառեր հատվել՝ Բեգոյանն ասել է․ «Քաղաքապետարանը և քաղաքային իշխանությունը Երևանում իրականացրել են բազմաթիվ ռեֆորմներ։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Երևանում հիմնվել է 7 ուրբան անտառ, մինչ այդ՝ ոչինչ չի հիմնվել։ Վերջին 3 տարում տնկվել է 25 հազարից ավելի արժեքավոր ծառատեսակ, որոնք բոլորը կպել են։ Քաղաքապետարանը չի խնայում և ոչ թե բարակ շիվեր է տնկում, այլ հասուն ծառեր, որոնք բավականին թանկ են։ Քանի որ Երևանը ժամանակ չունի այս շիվը տնկելու և 10 տարի սպասելու»։ Նա հավելել է, որ զարգացած երկրներում ևս թեղիներն առանձին չեն տնկվում․ հիմնականում տնկվում են խմբերով՝ ինչպես բորդյուրային թփերը, որոնք խուզվում են պատնեշներ ձևավորելու համար, հայտնում է Aravot.am-ը: Բեգոյանի պնդմամբ՝ թեղին համարվում է էժանագին, կարճ կյանք ունեցող և Երևանի կլիմայական պայմաններին ոչ դիմացկուն ծառատեսակ, որն ունի բազմաթիվ հիվանդություններ։ Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին տնկված նման ծառերը հեշտ են ենթարկվում խուզման, ինչի պատճառով այժմ իրականացվում է խոր էտում՝ հատկապես թեղիների և բարդիների դեպքում, որպեսզի դրանք չտապալվեն։ Նա նշել է, որ այլ ծառատեսակների՝ օրինակ հացենիների, սոսիների կամ ակացիաների դեպքում նման խորը էտում չի իրականացվում, և դրանք ենթարկվում են միայն սանիտարական էտի՝ ընդունված նորմերին համապատասխան։ Բեգոյանի խոսքով՝ քանի որ թեղիները և բարդիները սպառել են իրենց կենսունակության ժամկետը և ծերացած են, դրանց սաղարթը իջեցվում է, որպեսզի ծառերը կարողանան ավելի ցածր բարձրության վրա նոր սաղարթ ձևավորել մինչև վերջնական փոխարինումը։ Երևանի քաղաքապետարանն Ամիրյան փողոցում մասսայական ծառահատման աշխատանքեր է իրականացրել, ինչը դժգոհություն է առաջացրել բնակիչների շրջանում: Հայտարարվել է, որ փտած ծառերը փոխարինվելու ենք կատալպա տեսակի ծառերով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |