Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի![]() 11 մարտի 2026 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Մասկատ–Երևան թռիչքով Հայաստան է վերադարձվել ևս 32 քաղաքացի։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Բացի ՀՀ քաղաքացիներից, դեպի Երևան չվերթի հնարավորությունից օգտվում են նաև այլ երկրների քաղաքացիներ՝ բնակության երկիր վերադառնալու նպատակով»,– գրել է Բադալյանը։ Նա նաև հայտնել է, որ Աբու Դաբիում ՀՀ դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է դեպի Օման 7 ՀՀ քաղաքացու անվճար տեղափոխում։ Ընդհանուր առմամբ, մարտի 4-10-ն ընկած ժամանակահատվածում ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից դեպի Մասկատ կազմակերպված հինգ անվճար ուղևորափոխադրումներից օգտվել է ՀՀ 253 քաղաքացի։ Արաբական Միացյալ Էմիրություններում դեռ գտնվում է շուրջ 40 ՀՀ քաղաքացի, այդ թվում՝ 14 ուսանող։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |