Պաշտոնյա․ Գազաբալոնների վկայագրման խախտումները կատարվում են վարորդների և տնտեսվարողների համաձայնությամբ![]() 11 մարտի 2026 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Գազաբալոնների վկայագրման խախտումները կատարվում են վարորդների և տնտեսվարողների համաձայնությամբ, հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետ Արայիկ Ստեփանյանը: Լրագրողների հետ հանդիպմանը նա անդրադարձել է ավտոմեքենաների տեխնիկական զննության և գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացում առկա խնդիրներին։ «Եթե ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը կամ դրանց վրա տեղադրված գազաբալոնների վկայագրումը պատշաճ չի իրականացվում, սակայն տվյալները մուտքագրվում են համակարգ, ապա դա տեղի է ունենում ոչ բարեխիղճ տնտեսվարողների և քաղաքացիների փոխադարձ համաձայնությամբ»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Ստեփանյանը նշել է, որ նախարարությունը մտադիր է խստացնել վերահսկողությունը տնտեսվարողների նկատմամբ և խախտումների դեպքում կիրառել պատժամիջոցներ։ «Ուզում ենք տնտեսվարողների նկատմամբ ավելի խստացնել վերահսկողությունը և կիրառել պատժամիջոցներ։ Բայց ուզում եմ կոչ անել նաև մեր վարորդներին, որ ավելի լուրջ վերաբերվեն վկայագրման գործընթացին, քանի որ գազաբալոններն այնպիսի սարքավորումներ են, որոնք կարող են լուրջ ռիսկ առաջացնել՝ պայթյուն և այլն»,- նշել է Ստեփանյանը։ Պաշտոնյայի խոսքով՝ վարորդները ծառայության դիմաց վճարում են լիցենզավորված կազմակերպություններին, ուստի պետք է նաև պահանջեն, որ այդ կազմակերպությունները մատուցեն պատշաճ ծառայություն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |