ՍԱՏՄ-ն կասեցրել է Gril.am-ին պատկանող սննդի օբյեկտի գործունեությունը![]() 11 մարտի 2026 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է Gril.am-ին պատկանող սննդի օբյեկտի գործունեությունը (ք․ Երևան, Խորենացի 88)։ Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ այստեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները: «Մասնավորապես՝ սննդի կառույցի խոհանոցի հատակը չի ունեցել հարթ մակերես, եղել է ոչ նորոգ վիճակում, ինչն էլ թույլ չի տվել հեշտորեն մաքրել և ախտահանել այն, խոհանոցի պատերի մակերեսը չի եղել հարթ, պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծող նյութերից»,– ասվում է հաղորդագրության մեջ։ Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել սահմանված նորմերին։ Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է համապատասխան ժամկետ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |