Բրուներ․ Աշխատանք է տարվում ԵՄ վիզաների դիմումների գործընթացը հեշտացնելու համար

Բրուներ․ Աշխատանք է տարվում ԵՄ վիզաների դիմումների գործընթացը հեշտացնելու համար

PanARMENIAN.Net - ԵՄ գործընկերների հետ աշխատանք է տարվում, որպեսզի նոր աշխատակիցների ներգրավմամբ վիզաների դիմումների գործընթացը դառնա ավելի սահուն և հասանելի քաղաքացիների համար, հայտարարել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուները: Այդ մասին նա ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ Հայաստանի քաղաքացիների շրջանում աճել է հետաքրքրությունը դեպի Եվրոպական միության երկրներ ճամփորդելու նկատմամբ, հայտնում է Արմենպրեսը:

Նրա խոսքով՝ կարճաժամկետ վիզաներ ստանալու համար ներկայացված դիմումների թիվը 2024 թվականին, 2023 թվականի համեմատ, աճել է 10 տոկոսով։

«Ավելի քան 100 հազար դիմորդներ են գրանցվել, ինչը ցույց է տալիս Հայաստանի քաղաքացիների հետաքրքրվածությունը դեպի ԵՄ ճամփորդությունների նկատմամբ։ Սա, իհարկե, դրական առաջընթաց է»,- նշել է Բրուները։

Նա նաև ընդգծել է, որ վիզաների դիմումների աճի պատճառով ԵՄ անդամ երկրների հյուպատոսական բաժինները բավականին լարված են աշխատում՝ հերթերը կառավարելու համար։

 Ուշագրավ
---