ԱԺ ընտրությունների տեսանկարահանման համար կհատկացվի 545 մլն դրամ![]() 12 մարտի 2026 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 545 միլիոն դրամ՝ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրությունների կազմակերպման նպատակով։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված էր Կառավարության նիստի օրակարգում, հայտնում է Factor.am-ը: Նշված գումարի միջոցով ԿԸՀ-ն ձեռք կբերի անհրաժեշտ տեսախցիկներ, սարքավորումներ և ծրագրային ապահովում, որոնք հնարավորություն կտան իրականացնել տեսանկարահանում այն ընտրատեղամասերում, որտեղ ընտրողների թիվը գերազանցում է 300-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը մարտի 11-ին հայտարարել էր, որ ընտրությունների ժամանակ 300-ից ավելի ընտրող ունեցող տեղամասերից ապահովելու են հեռարձակում, ինչը նշանակում է մոտ 1800 տեղամաս։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |