Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամները հարցաքննվել են դատական ակտը չկատարելու վարույթի շրջանակներում![]() 12 մարտի 2026 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Գերագույն հոգևոր խորհրդի մի խումբ աշխարհիկ անդամներ վկայի կարգավիճակով հարցաքննվել են Քննչական կոմիտեում։ Հարցաքննվել են Գևորգ Դանիելյանը, Շահեն Կարամանուկյանը, Վահան Տեր-Ղևոնդյանը և Միքայել Մալխասյանը։ Նրանք հարցաքննվել են մի խումբ հոգևորականների կողմից դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում, հայտնում է Արմենպրեսը: Գերագույն հոգևոր խորհրդի նախատեսված մարտի 12-ի նիստը չի կայացել: Ավելի վաղ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանն ասել էր․ «Նրանց նպատակը եղել է Գերագույն հոգևոր խորհրդի նիստը ձախողելը, ինչը և ստացվել է, աշխարհիկ բոլոր ադամները հրավիրվել են Քննչական կոմիտե, նիստը չի կայացել», Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Հայ Առաքելական եկեղեցու յոթ հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել նույն գործով։ Քրեական հետապնդում է իրականացվում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Մովսես քահանա Սահակյանի նկատմամբ։ Ավելի ուշ հայտնի էր դարձել նաև, որ նույն քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ։ Բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |