Աջափնյակի կրակոցների գործով ևս 2 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել![]() 12 մարտի 2026 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատախազը մարտի 12-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել ևս 2 անձի նկատմամբ։ Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Factor.am-ը: Քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (սպանություն), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով՝ յոթ դրվագով (սպանության փորձ), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի ու առարկաների ապօրինի շրջանառություն)։ Փետրվարի 18-ին Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում կրակոցներ էին հնչել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել էր, իսկ վեցը՝ վիրավորվել։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ նույն գործի շրջանակում հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 17 անձի նկատմամբ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |