Որոշվել են Եվրոպայի Լիգայի որակավորման ռաունդում հայկական ակումբների մրցակիցները

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին Նյունում (Շվեյցարիա) կայացավ Եվրոպայի Լիգայի (նախկին ՈՒՖԵԱ-ի Գավաթ) որակավորման ռաունդում թիմերի վիճակահանությունը, որը հայկական «Բանանց», «Միկա» եւ «Գանձասար» ակումբներին հանդիպման համար հանեց համապատասխանաբար բոսնիական «Շիրոկի Բրիեգ», շվեդական «Հելսինբորգ» եւ հոլանդական «ՆԱԿ» ակումբները:



«Բանանցն» ու «Միկան» առաջին երկու հանդիպումները կանցկացնեն դրսում հուլիսի 2-ին, իսկ պատասխան հանդիպումները` 2009թ. հուլիսի 9-ին:



«Բանանց» - «Շիրոկի Բրիեգ» հանդիպման հաղթողը երկրորդ ռաունդում իր ուժերը կչափի ավստրիական «Շտուրմի» հետ, իսկ «Միկա» - «Հելսինբորգ» զույգի հաղթողը` «Լիսբուր» (հյուս. Իտալիա) - «Զեստաֆոնի» (Վրաստան):



Ի տարբերություն «Բանանցի» եւ «Միկայի» Կապանի ակումբը ՈՒԵՖԱ կանոնադրության համաձայն պայքարը կսկսի երկրորդ որակավորման ռաունդից, քանի որ այդպիսի իրավունք ունի միայն երկրի Գավաթ շահողը: Եթե Գավաթ շահողը մասնակցում է Չեմպիոնների Լիգային, այդ իրավունքն անցնում է վերջին առաջնությանը երկրորդ տեղը զբաղեցրած ակումբին: «Գանձասարը» անցյալ տարվա առաջնությանը զբաղեցրել էր 3-րդ տեղը, բայց քանի որ առաջնության արծաթե մեդալակիր «Արարատը» չէր կատարել լիցենզավորման պայմանները, նա եվրոգավաթներին մասնակցելու իրավունք չստացավ, իսկ Գավաթի շահող «Փյունիկը» մասնակցում է Չեմպիոնների Լիգային, ապա Եվրոպայի Լիգային 2-րդ ռաունդից մեկնարկելու իրավունքն անցավ «Գանձասարին»:



«Գանձասարն» իր հերթին երկրորդ որակավորման ռաունդի առաջին հանդիպումը կանցկացնի դրսում հուլիսի 16-ին, իսկ պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 23-ին Երեւանում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---