ՄԱԿ․ Իրանում պատերազմի հետևանքով 3 մլն-ից ավելի մարդ է տեղահանվել![]() 13 մարտի 2026 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Իրանում իսրայելա-ամերիկյան հարձակումների հետևանքով մինչև 3.2 միլիոն մարդ է ստիպված է եղել հեռանալ իր բնակավայրերից: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR)։ «Հակամարտության պատճառով 600,000-ից մինչև 1 մլն տնային տնտեսություն է ժամանակավոր տեղահանվել երկրի ներսում, իսկ դա 3․2 մլն մարդ է»,-ասվում է զեկույցում, հայտնում է Interfax-ը: Նշվում է, որ տեղահանվածների մեծ մասը հեռացել է Թեհրանից և այլ խոշոր քաղաքներից դեպի երկրի հյուսիս և գյուղական վայրեր: «Այս թիվը, հավանաբար, կշարունակի աճել, քանի որ ռազմական գործողությունները շարունակվում են», - ասվում է գործակալության հայտարարությունում: Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |