Ֆասթ Բանկը՝ «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավոր![]() 13 մարտի 2026 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկն ու «Երևան» ֆուտզալի ակումբն օրերս ստորագրել են գործակցության պայմանագիր, ըստ որի Բանկը դառնում է ակումբի տիտղոսային հովանավորը։ Ֆուտզալի ազգային հավաքականի՝ Եվրոպայի առաջնությունում քառորդ եզրափակիչ հասնելուց հետո այս մարզաձևը Հայաստանում նոր թափ է ստացել։ Ֆասթ Բանկը, կարևորելով երիտասարդների ներգրավվածությունը տարատեսակ մարզաձևերում, վերջին տարիներին շարունակական աջակցություն է տրամադրել ոլորտի առաջընթացի համար։ Ֆասթ Բանկի կորպորատիվ բիզնեսի կառավարման տնօրեն, տնօրինության անդամ Տիգրան Մխիթարյանն ասել է․ «ժամանակակից աշխարհում և հատկապես ֆինանսական ոլորտում ամենակարևոր հատկանիշներն են արագությունը, ճկունությունն ու ճիշտ պահին արագ որոշումներ կայացնելը: Ֆուտզալը մի մարզաձև է, որտեղ խաղի ելքը որոշում է արագությունն ու դինամիկան: Ֆասթ Բանկի համար մշտապես կարևոր է աջակցել հաջողված և տեսանելի զարգացում ապրող նախագծերին։ Այսօր ֆուտզալը մեծ թափ է հավաքում Հայաստանում, և հատկանշական է, որ ակումբային ֆուտզալում «Երևանը» հանդիսանում է առաջատար նախագծերից մեկը: Վստահ ենք, որ մեր համագործակցությունը կօգնի ակումբին ապահովել չեմպիոնական դիրքն ու հետագա զարգացումը»։ «Երևան» ակումբում վստահ են՝ գործընկերությունը կօգնի թիմին պահպանել բարձր նշաձող և շարժվել առաջ։ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը կարևորել է սպորտի և բիզնեսի գործակցությունը: «Շնորհակալ ենք Ֆասթ Բանկին մեզ աջակցելու, մեր կողքին կանգնելու համար, ինչպես նաև «Բադալյան եղբայրներ» ընկերության խմբին, որոնք վերջին 6-7 տարին մշտապես եղել են ֆուտզալի կողքին․ միակ մարդիկ են, որ մշտապես եղել են մեր կողքին, ու այսօրվա արդյունքները, որոնք մենք գրանցել ենք, նաև նրանց հովանավորչության և աշխատանքի շնորհիվ է», - ասել է նա: Ակումբի ավագ Արթուր Պատատյանի համար մեծ պատիվ է լինել թիմի անդամ, նա վստահ է՝ շնորհիվ ընտրված ճիշտ ռազմավարության հաղթանակները շարունակական են լինելու: «Մենք արդեն 4 անգամ դարձել ենք Հայաստանի չեմպիոն և 3 անգամ գավաթակիր, ինձ թվում է՝ թվերն արդեն խոսում են «Երևանի»-ի հաջողությունների մասին: Ակումբն ունի ընդունված ռազմավարություն, որը ենթադրում է խաղացողներ մատակարարել հավաքականին, ինչպես նաև ուղարկել արտերկիր, որպեսզի ավելի հաջող հանդես գան և օգնեն հավաքականին հետագա հաջողություների համար», - նշել է նա: Ֆասթ Բանկում կարևորում են սպորտային, կրթական, մշակութային և այլ ոլորտների զարգացումը՝ մշտապես աջակցելով տարատեսակ նախաձեռնությունների։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |