Աբրահամյան. Դատարանը շարունակում է մերժել Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի փոփոխությունը![]() 13 մարտի 2026 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Դատարանը շարունակում է մերժել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի փոփոխությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Նա տեսակցել է Վազգեն Սաղաթելյանին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: «Վազգենի՝ իրավական տեսանկյունից անբացատրելի, իսկ քաղաքական առումով՝ ընդգծված գույներով կալանավորումը անընդհատ հիշեցնում է երկրում առկա քաղաքական հաշվեհարդարների պրակտիկայի մասին։ Դատարանը շարունակում է մերժել Վազգենի խափանման միջոցի փոփոխությունը, որովհետև կալանքն այս դեպքում ևս որպես պատիժ է գործածվում։ Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,-ասվում է գրառման մեջ: Սաղաթելյանը հունվարի 29-ի դատական նիստում , որտեղ հանրային մեղադրողը ներկայացրել է մեղադրական եզրակացությունը, ասել էր, որ «բացահայտ քաղաքական հետապնդում է, որ որևէ կապ չունի արդարադատության, իրավունքի հետ»: Հունվարի 9-ին դատարանը երեք ամսով երկարաձգել էր Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը։ Դատարանի որոշումից հետո Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ:14 օրյա հացադուլից հետո Սամսոնյանը դադարեցրել է հացադուլը և տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:_Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |