«Ուժեղ Հայաստան». Ձեռքներս ծալած չենք նստելու![]() 14 մարտի 2026 - 11:35 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, արձագանքելով գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը ևս 1 ամսով երկարացնելու որոշմանը, հայտարարել է, որ ձեռքները ծալած չեն նստելու: Կուսակցությունը հայտարարել է տեղական և միջազգային քայլեր ներառող համակարգված արշավի մեկնարկի մասին: «Կայացվեց մի որոշում, որն ապացուցում է, թե որքան է Նիկոլ Փաշինյանը վախենում Սամվել Կարապետյանից։ Մենք պաշտոնապես հայտարարում ենք թե՛ տեղական, թե՛ միջազգային քայլեր ներառող համակարգված արշավի մեկնարկի մասին. առանց այս քայլերի Հայաստանի միջազգային հեղինակությունը կփլուզվի, քանի որ այն գնում է դեպի ավտոկրատիա (անձնիշխանություն)։ Փաշինյանը համակարգված կերպով ոչնչացնում է Հայաստանի` որպես ժողովրդավարական պետության լեգիտիմությունը: Մենք ձեռքներս ծալած չենք նստելու։ Առաջիկա օրերին մենք կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին։ Երեք ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը»,- ասվում է հայտարարությունում։ Հակակոռուպցիոն դատարանում ավարտվել է գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ տնային կալանքը երկարացնել ևս մեկ ամսով։ Այդ մասին դատարանի բակում լրագրողներին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Միջնորդության քննությանը զուգահեռ դատարանի մոտ հավաքվել էին Կարապետյանին աջակցող անձինք: Նրանցից երեքը բերման են ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Դատարանի հարակից տարածքում կենտրոնացվել էին մեծ թվով ոստիկանական ուժեր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |