Ցիկլոն է մոտենում․ Սպասվում են տեղումներ՝ թաց ձյուն և ձնախառն անձրև![]() 14 մարտի 2026 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 14-ին` առանձին շրջաններում, 15-16-ին` շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 15-16-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի բարձրադիր գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի: Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց։ Մարտի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 14-16-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։ Երևանում մարտի 14-ի առավոտյան, մարտի 15-16-ին և 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ մարտի 14-ին՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, իսկ մարտի 15-17-ին՝ անձրևի տեսքով։ Մայրաքաղաքում մարտի 14-ի ցերեկը կանխատեսվում է +10...+12 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին՝ +4...+6 աստիճան։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |