Դատարանի բակից բերման ենթարկված Կարապետյանի աջակիցներն ազատ են արձակվել![]() 14 մարտի 2026 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Մարտի 13-ի երեկոյան դատարանի բակից բերման ենթարկված գործարար Սամվել Կարապետյանի աջակիցներն ազատ են արձակվել: Քաղաքացիների վերաբերյալ կազմվել է արձանագրություն, որից հետո նրանք ազատ են արձակվել։ Այդ մասին ասել է ներքին գործերի նախարարության խոսնակը, հայտնում է «Ազատությունը»: Բերման էր ենթարկվել 3 աջակից: Նրան ոստիկանության տարածքային ստորաբաժանում էին տեղափոխել Հակակոռուպցիոն դատարանի բակից այն ժամանակ, երբ դատարանը քննում էր գործարարի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Հակակոռուպցիոն դատարանում ավարտվել է գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ տնային կալանքը երկարացնել ևս մեկ ամսով։ Այդ մասին դատարանի բակում լրագրողներին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Դատարանի հարակից տարածքում կենտրոնացվել էին մեծ թվով ոստիկանական ուժեր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |