Տեր-Պետրոսյան․ Իմ նախազգացումով ընդդիմության հաղթանակի դեպքում երկրում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում![]() 14 մարտի 2026 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմության հաղթանակի դեպքում երկրում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում, հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ 5-րդ համագումարի մասնակիցներին հղած ուղերձում: «Իմ նախազգացումով, առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում, հիրավի, տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում»,- նշել է նա, հայտնում է Panorama.am-ը: Տեքստը համագումարի ընթացքում ընթերցել է կուսակցության վարչության անդամ Ավետիս Ավագյանը։ Նա համագումարի մասնակիցներին մաղթել է հաջողություն, արդյունավետ աշխատանք առաջիկա խորհրդարանական ընտրություններում ցանկալի արդյունքի հասնելու սպասումով։ «Գնահատում եմ նաև դաշինքներ ձևավերոլու ուղղությամբ ձեր թափած ջանքերը»,- նշել է Տեր-Պետրոսյանը։ Ավելի վաղ Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |