«Վեոլիա Ջուրը» կտուգանվի Հրազդան գետն աղտոտելու համար՝ կոյուղաջրերը լցվել են գետը

«Վեոլիա Ջուրը» կտուգանվի Հրազդան գետն աղտոտելու համար՝ կոյուղաջրերը լցվել են գետը

PanARMENIAN.Net - «Վեոլիա Ջուրը» կտուգանվի Հրազդան գետն աղտոտելու համար: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել Shamshyan.comլրատվամիջոցում մարտի 14-ին հրապարակված տեսանյութի հիմքով, որտեղ նշվում էր, որ «Արգել ՀԷԿ»-ի հարակից տարածքով անցնող կոյուղատարից կեղտաջրերը թափվում են Հրազդան գետ։

ԲԸՏՄ-ից հայտնել են, որ պարզվել է, որ մարտի 12-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Արգել գյուղի 12-15-րդ փողոցների հատվածում կոյուղու խցանումը վերացնելու աշխատանքների ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները բացել են Հրազդան գետի վրայով անցնող կոյուղատարի ջրթող փականը, հայտնում է Արմենպրեսը:

Դրա հետևանքով կոյուղաջրերը լցվել են Հրազդան գետ։ Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո՝ մարտի 14-ին, ժամը 18։00-ի սահմաններում փականը փակվել է, և կոյուղաջրերի արտահոսքը դեպի գետ դադարեցվել է։

Տեսչական մարմինը նշել է, որ նման գործողությունը, եթե իրականացվել է առանց լիազոր մարմնի տրամադրած ջրօգտագործման թույլտվության, ենթակա է վարչական պատասխանատվության։

Վարչական վարույթն ընթացքի մեջ է:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---