ԿԳՄՍ նախարար․ 2018-ի համեմատ սպորտի ոլորտի ֆինանսավորումը քառապատկվել է![]() 16 մարտի 2026 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Սպորտի ոլորտի ֆինանսավորումը 2018-ի համեմատ քառապատկվել է՝ հասնելով 15 մլրդ դրամի: Այդ մասին ֆեյսբուքյան տեսանյութում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ըստ նրա՝ հատկապես մեծ է աճը մասսայական սպորտի ոլորտում, որտեղ ֆինանսավորումն «ավելացել է ավելի քան 25 անգամ՝ դառնալով 5․5 մլրդ դրամով»: Կից գրառման մեջ նախարարն անդրադարձել է սպորտային ենթակառուցվածքների շինարարությանը՝ նշելով, որ արդեն ավարտվել է Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադահլիճի կառուցումը։ «Շինարարության փուլում է՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում Ա․ Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցը, «Հրանտ Շահինյանի անվան սպորտային մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը: Կառուցման փուլում է՝ Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցը: Նախատեսվում է կառուցել՝ Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց, Ռոման և Մալխաս Ամոյանների անվան մարզադպրոց, Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի մարզադապրոց, Յուրի Սարգսյանի անվան մարզադպրոց, Նազիկ Ավդալյանի անվան մարզահամալիր»,-ասվում է գրառման մեջ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |