ԱՄԷ-ից Հայաստան մի քանի չվերթ է չեղարկվել![]() 16 մարտի 2026 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի Հայաստան նախատեսված մի շարք ավիաչվերթներ չեղարկվել են։ «Զվարթնոց» օդանավակայանից հայտնել են, որ Աբու-Դաբի-Երևան ուղղությամբ մարտի 16-ին ժամը 12։20-ին նախատեսված չվերթը չեղարկվել է։ Չի կայանալու նաև Շարժա-Երևան չվերթը, որը նախատեսված է ժամը 17։05-ին, տեղեկացնում է Panorama.am-ը։ Բացի այդ, չեղյալ է հայտարարվել նաև մարտի 17-ին նախատեսված Դոհա-Երևան չվերթը, որը պետք է իրականացվեր ժամը 00։05-ին։ Դուբայ -Երևան չվերթը հետաձգվել է Դուբայի օդանավակայանի մոտակայքում ԱԹՍ-ի ընկնելուց հետո։ Չվերթը նախատեսված էր Երևանի ժամանակով 10:25-ին։ Դուբայից Երևան չվերթը, ըստ առկա տեղեկությունների, կիրականացվի ժամը 21։00-ին։ Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |