Երևանը նախատեսում է գնել 69 միավոր հատուկ տեխնիկա![]() 16 մարտի 2026 - 13:54 AMT PanARMENIAN.Net - 2026 թվականին նախատեսվում է ձեռք բերել 69 միավոր հատուկ տեխնիկա, որը կօգնի բարելավել մայրաքաղաքում սանմաքրման և աղբահանության ծառայությունների աշխատանքը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում նշվել է նաև, որ Երևանում տրոլեյբուսների էլեկտրամատակարարումը կատարվում է 23 ենթակայաններով։ 2025թ. ներդրված թվային նոր համակարգը հնարավորություն է տալիս մեկ կենտրոնից հեռավար կերպով վերահսկել ու կառավարել ենթակայանների աշխատանքը, հետևել տեխնիկական պարամետրերին և ապահովել անվտանգությունը, որի շնորհիվ տարեկան կխնայվի մոտ 100 մլն դրամ։ 2026թ. հունվարի 5-ին հիմնադրված «Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը» նպատակ ունի ձևավորել Երևանի հանրային տրանսպորտի տվյալահեն կառավարման համակարգ՝ տրամադրելով վերլուծական տվյալներ ընդհանուր շարժունակության վերաբերյալ: Մեկնարկային փուլում կենտրոնի անձնակազմը համալրվել է մոտ 60%-ով, իրականացվել է երթուղային ցանցի և կանգառների համադրման աշխատանքների մոտ 70%-ը, ինչպես նաև թվայնացվել է 81 երթուղի (64՝ ավտոբուսային, 5՝ տրոլեյբուսային, 12՝ միկրոավտոբուսային)։ Մշտադիտարկման նպատակով փորձնական եղանակով կիրառվում են «Wialon և Nimbus» համակարգերը, որոնց շնորհիվ կանգառները բաց թողնելու դեպքերը նվազել են՝ 81-ից 35-ի։ Միաժամանակ բացահայտվել է երթուղուց շեղվելու 125 դեպք, բարելավվել են որոշ երթուղիներ և ուսումնասիրվել է քաղաքացիների 322 բողոք։ Yandex ընկերության հետ ձեռք է բերվել համագործակցության պայմանավորվածություն, և քննարկվում է նրանց ծրագրային լուծումների կիրառելու հնարավորությունը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |