Փաշինյանին միացած Աբրահամ սրբազանն իր դիմումի համաձայն ազատվել է թեմի առաջնորդի պաշտոնից![]() 16 մարտի 2026 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մարտի 16-ի Հայրապետական տնօրինությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից գրավոր և բանավոր դիմումների հիման վրա, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Աբրահամ սրբազանը միացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «բարենորոգման օրակարգին»։ Նույն Հայրապետական տնօրինությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ իր վրա վերցնելով թեմակալ առաջնորդի պարտականությունների իրականացումը։ Հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոս հայտարարեցին ՀԱԵ «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին «ճանապարհային քարտեզը», որով պետք է ստեղծվեր համակարգող խորհուրդ՝ եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով զբաղվելու համար։ Ավելի ուշ Փաշինյանըհամոզմունք էր հայտնել, որ Ավստրիայում Հայ եկեղեցուԵպիսկոպոսաց ժողովկազմակերպելու նպատակըկաթողիկոսությունն ու Էջմիածնի գանձերը Հայաստանից դուրս տանելն է: Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական ակտը չկատարելու մեղադրանքով, և արգելել է նրա ելքը Հայաստանից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |