Մարիամ Ստեփանյանը` կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ![]() 16 մարտի 2026 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Մարիամ Ստեփանյանը նշանակվել է կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Մինչ այդ, նագլխավորում էրկանանց Հայաստանի Մ-19 հավաքականը։ «Ուրախությամբ և մեծ պատասխանատվությամբ ընդունում եմ գլխավոր մարզչի պաշտոնը։ Հպարտ եմ, որ ունեմ հնարավորություն աշխատելու այս թիմի հետ։ Հուսով եմ՝ միասին կաշխատենք նվիրվածությամբ և կհասնենք դրական արդյունքի։ Բոլորիս մաղթում եմ հաջողություն այս ճանապարհին»,- նշել է Ստեփանյանը։ Ավելի վաղ ՀՖՖ-ն տեղեկացրել էր, որ Արտակ Ադամյանը որոշել է այլևս չշարունակել աշխատանքը Հայաստանի կանանց ազգային հավաքականում։ Ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել Արտակ Ադամյանին կատարած պրոֆեսիոնալ և նվիրված աշխատանքի համար։ Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ 2027-ի որակավորման փուլում ընդգրկվել է C լիգայի C6 խմբում։ Մեկնարկային խաղում թիմը 0:3 հաշվով զիջել է Ղազախստանին։ Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը նախատեսված է ապրիլի 14-ին։ Այդ օրը թիմը սեփական հարկի տակ կընդունի Բելառուսի ընտրանուն։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |